Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ավելի հարմար և բարենպատ պայմանները պիտի լինեն ու՞մ համար

Ավելի հարմար և բարենպատ պայմանները պիտի լինեն ու՞մ համար
31.01.2013 | 22:52

«Սիվիլիթաս» հիմնադրամի հնգամյակի տոնակատարության առիթով քաղաքական ասպարեզ «վերադարձավ» Վարդան Օսկանյանը` ասելու, որ ԲՀԿ-ն անկախ ամեն ինչից մնալու է քաղաքական գործընթացներում: Նա գտնում է, որ նախագահական ընտրություններով ամեն ինչ չի վերջանում: «Ավելի հարմար և բարենպաստ» պայմաններում նախկին արտգործնախարարը հանձն է առել պատմել, թե ինչու ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին չմասնակցեց և որևէ թեկնածուի չսատարելու որոշում ընդունեց: Իհարկե, Վարդան Օսկանյանը նաև հիշեցրել է, որ ինքը նախընտրում էր բոլորովին այլ տարբերակ, բայց կուսակցությունը կայացրեց այլ որոշում և ինքը հարգում է այդ որոշումը:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2108

Մեկնաբանություններ